Case 01: Հայերի ցեղասպանությունը գերմանական զենքով


Այս գործը նաեւ մատչելի է հետեւյալ լեզուներով


Ամփոփում

 

1915թ. ավելի քան 1,5 միլլիոն հայերի նկատմամբ համակարգված ցեղասպանության համարյա բոլոր գործողություններում թուրքական կանոնավոր զորքերը և «ժանդարմերիան» (Ժանդարմերի-ոստիկանական բաժքանմունքների անվտանգության ուժեր, Իտալիայի Կարաբինիրի նմանօրինակ միավորումներ) մասնակից են եղել:

Սպանդի առանձին գործողություններին ակտիվորեն մասնակցել են գերմանացի

սպաները, ովքեր թուրք-օսմանյան գլխավոր շտաբում ծառայության մեջ էին:

Ագրեսորները հիմնականում զինված էին Մաուզեր տիպի կամ կարճափող հրացաններով, սպաները` Մաուզեր ատրճանակներով, որոնք արտադրվել էին Նեկարի ափին գտնվող Օբերնդորֆի ՄԱՈՒԶԵՐ գործարանում:

Էսսեն քաղաքի Կռուփի թնդանոթները նույնպես հարյուրներով դրված էին գործողության մեջ, ինչպես օրինակ` հայերի կողմից գրավված Մուսա դաղի (Մուսալեռ) վրա կատարած գրոհի ժամանակ:

Արտահանված գերմանական զենքերը ապահովում էին ցեղասպանության նյութական հիմքերը, գերմանական սպաները`գաղափարական:

 

Ժամանակահատված

1895-ից մինչև 1916թ. (գլխավորապես 1915թ. և 1916թ.)

________________________________________________________________________

Զենքի մատակարարում

 

Պետության կողմից կազմակերպված և թուրք զինվորների և ժանդարմերիայի կողմից իրականացված հայերի սպանդը ընթացել է գերմանական բարձրագույն կառավարական շրջանակների իրազեկության և համաձայնության պայմաններում: Գերմանիայի սպաները ծառայում էին թուրքական գլխավոր շտաբում և հրամանատարական պաշտոններ զբաղեցնում թուրքական գնդերում, դիվիզիաներում և բանակներում, որոնք հիմնականում սպառազինված էին Նեկարի ափին գտնվող Օբերնդորֆի Մաուզեր գործարանի զինագործների արտադրած զենքերով և կարճափող հրացաններով, ինչպես նաև Էսսենի Կռուփ ընկերության արտադրության թնդանոթներով:

 

1887թ. փետրվարին Օսմանյան կայսրության ռազմական նախարարությունը և գերմանական ընկերակցությունը, որը բաղկացած էր Մաուզեր (Mauser) և Լուդվիգ Լովե և ընկերներ ընկերությունից (Ludwig Loewe und Co KG), ստորագրում են մի պայմանագիր, ըստ որի պետք է մատակարարվեր M/87 տիպի 500 000 հրացան և միևնույն տիպի 50 000 կարճափող հրացան: Այդ թվաքանակով զինատեսակն ու կարճափող հրացանները թուրքերին տրամադրվեց մինչև 1893թ-ի վերջը:

_______________________________________________________________________

 

Նույն թվականին մեկ այլ հանձնարարական էլ տրվեց` տրամադրել M/93 տիպի 200 000 կարճափող հրացաններ, որոնց պահունակը պարունակում էր 10 փամփուշտ: Այդ կարճափող հրացանները մատակարարվեցին մինչև 1896թ-ի վերջը:

 

1903թ-ին հետևում է երրորդ մեծ պատվերը, որը կազմում էր M/1903 ամենաարդիական տիպի ևս 200 000 նոր հրացաններ:

Թուրքիան 20-րդ դարի սկզբին արդեն ուներ 900 000 Մաուզեր և կարճափող տեսակի հրացաններ:

Օսմանյան բանակի զինվորների և կիսառազմական ժանդարմերիայի երկու երրորդից ավելին զինված էին Մաուզեր զենքով:

 

Գերմանիայից բերված թնդանոթները նույնպես օսմանյան բանակում խիստ պահանջարկ էին վայելում: Էսսենի Կռուփ ընկերությանը 1861-1912թթ ընկած ժամանակահատվածում հաջողվել էր մրցակցության դաշտից հեռացնել ֆրանսիական, բրիտանական և ամերիկյան բոլոր մրցակիցներին: Կռուփը օգտվելով Վիլհելմ երկրորդի և սուլթանի պալատի հետ ունեցած իր լավ կապերից, ստանում է 226 միլլիոն ռայխսմարկի պատվեր, որով կազմակերպում է դաշտային թնդանոթներ և հրետանային զենքի արտադրությունը:

 

Թուրքական պետության կողմից Կռուփի թնդանոթները գործի են դրվում ինչպես Բալկանյան պատերազմի ժամանակ, Ռուս-թուրքական պատերազմում և Առաջին համաշխարհային պատերազմում, այնպես էլ հարյուրներով օգտագործվում են հայ ինքնապաշտպանների դեմ գրոհներում, ուր ազատամարտիկները դիմել էին պաշտպանության, օսմանների կողմից կազմակերպված սպանդին դիմադրելու համար:

__________________________________________________________________

 

Զենքի գործարանատերերը

(այսօր`Rheinmetall Defence/Rheinmetall AG, Ռայնմետալ Դիֆենս, Ռայնմետալ ակցիոներական ընկերություն)

 

Մաուզեր ընկերությունը, որը կրում է Պաուլ և Վիլհելմ Մաուզեր ինժիներ եղբայրների անունը, եղել է ամենավաղեմի և միջազգայնորեն ամենահայտնի գերմանական զենքի արտադրողներից մեկը, հատկապես ռազմական և քաղաքացիական նշանակության ձեռքի հրաձգության հրացանների, կարճափող հրացանների և ատրճանակների արտադրության մեջ, որոնք 19-րդ դարում արդեն աշխարհի տարբեր մասերում, ամենից առաջ Մերձավոր Արևելք և Լատինական Ամերիկա էր արտահանում:

 

Ինչպես Առաջին համաշխարհային այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զենքի արտադրության վրա դաշնակիցների դրած արգելքի արդյունքում ընկերությունը ստիպված եղավ իր արտադրությունը տեղափոխել քաղաքացիական արտադրանքի թողարկման բնագավառ, որը, սակայն, երկար չտևեց: Նացիանալ-սոցիալիստների կողմից իշխանության գրավումից և այսպես կոչված «Ռազմականացման առաջնահերթության վերականգնման» քաղաքականության հռչակումից հետո, Ադոլֆ Հիտլերի կողմից 1935-ից սկսվեց ամբողջ ծավալով սպառազինման արտադրության ընթացքը:

 

Մաուզեր 98 K կարճափող հրացանները դառնում են գերմանական վերմախտի ստանդարտ զինատեսակը:

 

Մաուզերում այդ ժամանակ աշխատում էին ավելի շատ աշխատողներ, քան Օբերնդորֆի բնակիչներն էին, որոնց լրացուցիչ կցվում են գերմանական Վերմախտի կողմից գրավված երկրներից բերված առնվազն 5000 բռնի աշխատողներ:

 

1945 թվականի կապիտուլացիայի արդյունքում ամբողջությամբ դադարեցվեց վերջինիս արտադրությունը, որը տևեց մինչև 1949 թվականը, երբ հիմնվեց Բունդեսվերը: Երիտասարդ բանակը զենքի կարիք ուներ: Մաուզերի երեք նախկին ինժիներներ, որպես ընկերության հաջորդ, հիմնում են Fa. Heckler und Koch ընկերությունը, որը Բունդեսվերի և ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների համար արտադրում է G3 տիպի հրացանը: Մաուզեր ընկերությունը անցնում է Նյուրնբերգի Diehl զենքի արտադրության կոնցեռնին և Օբերնդորֆում ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համար արտադրում է ինքնաթիռային թնդանոթներ, իսկ Բունդեսմարինեի (Գերմանիայի դաշնային նավատորմի) համար ծովային նշանակության թնդանոթներ:

 

Քաղաքացիական նշանակության զենքի բաժանմունքի 2004 թվականի վաճառքից հետո, ռազմական նշանակության զենքերի արտադրության մասը վաճառվում է Ռայնմետալլ (Rheinmetall) ռազմական կոնցեռնին և վերանվանվում է Ռայնմետալ Վաֆե Մունիցիոն (Rheinmetall Waffe Munition), որը Ռայնմետալ Դիֆենսի (Rheinmetall Defence) դուստր ձեռնարկությունն է:

 

 Ռայնմետալ ակցիոներական ընկերությունը (Rheinmetall AG)

 

Շվեդական SIPRI գիտահետազոտական ինստիտուտի ուսումնասիրությունների համաձայն Ռայնմետալը աշխարհի զենքի արտադրության խոշորագույն արտադրողների շարքում գրավում էր 30-րդ տեղը: Ռազմաարդյունաբերության արտադրանքով ձեռք է բերվում մոտ 3 միլիարդ եվրո:

 

Պաշտպանության բնագավառը բաժանվում է երեք արտադրամասերի`

 

1Փոխադրամիջոցների համակարգը (օրինակ`Fuchs և Boxer տիպի անիվավոր տանկեր, MAN ընկերության հետ համատեղ արտադրվող ռազմական բեռնատարներ և զրահապատ շարասյունային ավտոմեքենաներ, ինչպես նաև Puma տիպի հրաձգային տանկեր, KMW-ի հետ համագործակցաբար Leopard տիպի մարտադաշտային տանկեր և 2000 տիպի տանկային հրանոթներ):

 

2. Զենք և զինամթերք (օրինակ` ռազմական մեքենաների վրա գործող հրացաններ, արագ կրակելու պատրաստ թնդանոթներ, որոնք տեղադրվում են զրահապատ մեքենաների վրա, նավեր և ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանական համակարգեր, զինամթերք և զինամթերքի բաղկաղուցիչ մասեր, առաջին հերթին միջին և մեծ տրամաչափի զենքերի համար գործածվող, ինչպես նաև ռումբեր) և

 

3 Էլեկտրական համակարգեր, RDE, Rheinmetall Defence Electronik (ռազմական և անվտանգության համար անհրաժեշտ էլեկտրական բացահայտման համակարգեր, սենսորներ, ռադիոլոկատոր համակարգեր, կրթական-ուսուցողական համակարգեր, ինչպես նաև մարտական պատրաստվածության գործնական կենտրոններ, ղեկավարման և կապի տեխնիկա):

 

«Պաշտպանության» բնագավառում կոնցեռնը իրեն համարում է որպես «վստահելի գործընկեր» Բունդեսվերի և ՆԱՏՕ-ի համար: Դրանից բացի նա վերջին տասնամյակում մշտապես մշակել է տարբեր ռազմավարություններ, որպեսզի շրջանցի գերմանական սպառազինությունների արտահանումը սահմանափակող կարծեցյալ քաղաքականությունը: 2016թ. Գերմանիայից ստացված պատվերները կազմում էին նրա արտադրության 22 %-ը, մնացած պատվերները նա ստացել է արտասահմանից:

 

Աղբյուր` Anabel Schnura, ethecon Stiftung Ethik und Ökonomie

 

Schweidnitzer Str. 41, D-40231 Düsseldorf, Deutschland

 

 

Կռուփ պողպատաձուլական գործարան

(ներկայումս վերանվանված է Thyssenkrupp AG, Թյուսենկռուփ ակցիոներական ընկերություն)

 

Էսսենի Կռուփ պղնձաձուլական գործարանը հիմնել է Ֆրիդրիխ Կռուփը 1812թ., համարվում է միջազգայնորեն գործող զենքի արտադրության Ֆրիդրիխ Կռուփ ակցիոներական ընկերության մայր գործարանը, որը պղնձաձուլական Թյուսեն կոնցեռնի հետ միավորվելուց հետո, այսօր գործում է որպես Թյուսենկռուփ ակցիոներական ընկերություն (Thyssenkrupp AG): Այդ ձեռնարկությունը ներկայումս Գերմանիայի ամենամեծ պղնձաձուլական կոնցեռնն է և եվրոպական ներկա սպառազինությունների արտադրության ամենակարևոր ընկերություններից մեկը: Նացիոնալ-սոցիալիստների ժամանակ Կռուփը համարվում էր Գերմանական Ռայխի զենքի դարփնոցը:

 

Հարյուր-հազարավոր դաշտային հրետանի, հրանոթներ, տանկերի և նավերի թնդանոթներ արտադրվում էին ձեռնարկության Էսսենի գործարանում, գերմանական մարտական նավերը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ Կռուփի կողմից են զրահապատվել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կոնցեռնում աշխատում էին 200 000 մարդ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդ թիվը բազմակի անգամ մեծացել էր:

 

Այսօր Թյուսենկռուփ կոնցեռնի կայքէջը կոնցեռնին ներկայացնում է որպես զանազան արտադրություններով գործող արդյունաբերական կոնցեռն, որի գլխավոր առանցքը կազմում է պղնձի մշակությունը և 79 երկրներում իր 500 արտադրավայրերով զբաղեցնում է ավելի քան 158 000 աշխատակից:

 

Արտադրության ցանկը, ռազմական նավաշինությանը զուգահեռ, պաշտոնապես ներառում է շինարարության, շենքերի ինֆրակառույցների, լեռնարդյունաբերության, մետաղամշակության, քիմիական արտադրության, էներգետիկ բնագավառի, տնային տնտեսության ապրանքներ, սննդի և խմիչքի արդյունաբերության, ինքնաթիռաշինության, մեքենաշինության և հաստոցաշինության, նավթի և գազի արտադրության և հատուկ նշանակության ավտոմեքենաների արտադրության բնագավառները:

 

2018թ. իրականացրած արտադրության ծավալը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է մոտավորապես 41,5 միլիարդ եվրո (8):

Աղբյուր` https://de.wikipedia.org/wiki/Krupp_Gussstahlfabrik#Erster_Weltkrieg_und_die_Folgen

 

·         Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունը խիստ սպառազինված էր: Մոտ մեկ միլլիոն հրացան, կարճափող հրացաններ, գնդացիրներ և ատրճանակներ Օբերնդորֆի ՄԱՈՒԶԵՐԻ արտադրությամբ, ինչպես նաև հազարավոր դաշտային թնդանոթներ, որոնք Էսսենի Կռուփի ձեռնարկության արտադրանքներն էին, կազմում էին նրա տեխնիկական ողնաշարը:

 

·         Թուրքական զինվորների և ժանդարմերիայի մեծ մասը զինված էր Մաուզերի հրացաններով կամ կարճափող հրացաններով, իսկ սպաները` Մաուզերի ատրճանակներով:

·         Արտադրական զարգացումների ընթացքում M/87 տիպի հրացանը ենթարկվում է բազմաթիվ ձևափոխումների: Նախ ստեղծվում է M/89-ը և վերջապես M/90-ը, որոնք կրկնակի լիցքավորվող և փամփուշտերի կից պահեստատուփով 7,65 մմ տրամաչափի ազոտափոշուց պատրաստված փամփուշտներով հրացաններ էին: Հրացանների այս տեսակն էր, որից, հատկապես հեծելազորի համար, պատրաստվեցին կարճափող հրացաններ:

·         1885թ-ից մինչև 1912 թ Կռուփը Օսմանյան կայսրություն է առաքում հարյուրավոր L20, 24, 27, ինչպես նաև 7,5 և 8,7 սմ տրամաչափով L30 և L50 տիպի դաշտային թնդանոթներ, առափնյա մարտական գործողությունների համար 24 և 35 սմ տրամաչափով L35 և KL35 տիպի և 12 ու 21 սմ տրամաչափով L6,3 L6,4 տիպի հրասանդներ: Դրան ավելանում են ռազմական նավերի զրահապատումը:

 

Աղբյուր`

Fahri Türk, Die deutsche Rüstungsindustrie in ihren Türkeigeschäften zwischen 1871 und 1914, Frankfurt am Main 200

___________________________________________________________________

 

Զենքերը ստացող կողմը

Օսմանյան կայսրության կանոնավոր զինված ուժերն ու ոստիկանական զորաբաժինները (Ժանդարմերիան)

___________________________________________________________________

 

Ընթացքը

 

Սուլթան Աբդուլ Համիդ II-ի կողմից հրամայված Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կոտորածները ընթացել են հետևյալ փուլերով`

 

1893/1894թթ.: Զանգվածային ջարդերը Սասունի շրջանում` որպես հետևանք Օսմանյան զինված ուժերի կողմից հարկերի գանձման համար կիրառված պատժիչ արշավանք:

1895թ.: Կոտորածներ Անատոլիայի հայկական բնակավայրերում` որպես հետևանք Կոնստանտնոպոլսի հուզումների, որոնք առաջ էին եկել սուլթանի կողմից հայերին խոստացած բարենորոգումների արդյունքում:

1896թ.: Վանում առաջացած հուզումները, որոնք ավարտվեցին տեղի հայերի կոտորածներով: Դրանք հիմնականում իրականացվեցին քրդական բանդաների և մուսուլմանական բնակչության որոշակի հատվածների կողմից և հանդուրժվեցին այնտեղ տեղակայված օսմանյան զինուժի կողմից:

1915/16թթ.: Ավելի քան մեկ միլլիոն հայերի աքսորը իրենց բնակավայրերից դեպի սիրիական անապատներ, որոնք իրականացվեցին օսմանյան զինվորական ուժերի և ժանդարմերիայի կողմից:

 

Այդ ճանապարհին տասնյակ-հազարավոր տղամարդկանց կոտորեցին, կանայք և երեխաները մահացան զրկանքներից կամ սովից ու կոտորվեցին անջուր անապատներում, որտեղ նրանք միայնակ հանձնվեցին սեփական ճակատագրի հույսին:

___________________________________________________________________

 

Մարդկային իրավունքի խախտումներ

 

Գնդակահարման, կախաղանի ու գլխատման միջոցով կազմակերպված սպանություն, ինչպես նաև սովամահ անելու և ջրազրկելու ճանապարհով ու մահվան վտանգի առջև կանգնածներին մարդասիրական օգնության տրամադրման մերժում:

 

Այնպիսի համակարգված ցեղասպանություն, ինչպիսին հայերինն էր, որը հրամայված էր սուլթանի ամենաբարձր վարչական ղեկավարության կողմից և որը իրականացվեց կամ հանդուրժվեց բանակի գեներալների ու ժանդարմերիայի կողմից, քաղաքակիրթ մարդկության պատմության մեջ այդպիսի ծավալով դեռ չէր եղել:

 

___________________________________________________________________

 

Հանցագործները

 

1 Գերմանական կողմի հանցագործները

 

 

Պրուսիայի Վիլհելմ II կայսրը

Կայսրության կանցլեր Թհեոբալդ ֆոն Բեթհման Հոլվեգ

 

Գեներալֆելդմարշալ Ֆրայհեր Քոլմար ֆոն դեր Գոլց – Von der Goltz

 

(ծնված`12.08.1843թ. Ադլիգ Բիլկենֆելդում, Գերմանական կայսրության Լաբիաու մարզ, մահացած` 19.04.2016թ. Բաղդադում), Պրուսական բանակի գեներալ, զինվորական գրող և պատմաբան:

 

1883 թվականից Գոլցը օսմանյան պալատում ռազմական խորհրդական էր: Երիտթուրքերի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ցեղասպանության մեջ նա հիմնական մեղսակից է:

 

Փաստորեն նա Կռուփ և Մաուզեր ընկերությունների վաճառքների կազմակերպման ոչ պաշտոնական ներկայացուցիչն էր, ով Կոստանտնապոլսում իր ծառայության ժամանակ միջնորդել է ոսկով հաշված հարյուր-միլիոնավոր մարկի թնդանոթների և հրետանային համակարգերի, ինչպես նաև հրացանների և կարճափող հրացանների գործարքները:

 

Մաուզեր Պաուլ (1912թ-ից` Պաուլ ֆոն Մաուզեր) – Paul Mauser

 

(ծնված` 27. 06. 1838թ., մահացած` 29. 05. 1914 թ., Նեկարի Օբերնդորֆում), գերմանական զենքի նախագծող և քաղաքական գործիչ

(տես` https://de.wikipedia.org/wiki/Peter-Paul Mauser):

 

Հետագայում Վյուրթեմբերգի թագավորի կողմից ազնվականի կոչում ստացած Պաուլ Մաուզերը իրավունք է ստանում անձամբ ներկայացնել սուլթանին իր ժամանակակից ստեղծագործությունները: 1887թ. փետրվարին Օսմանյան կայսրության Ռազմական գործերի նախարարությունը և գերմանական ընկերությունների մի համակցություն, որը բաղկացած էր Մաուզեր և Լյուդվիգ Լյովե և ընկերներություններից, կնքում են մի պայմանագիր, որով պետք է առաքվեին 500 000 M/87 տիպի հրացաններ և նույն տիպի 50 000 կարճափող հրացաններ:

 

 

2 Թուրքական կողմի հանցագործները

 

Սուլթան Աբդուլ Համիդ II (տես` ստորև տեքստում)

Սուլթան Մեհմեդ V (տես` ստորև տեքստում)

Պատերազմի նախարար Էնվեր փաշա (տես` ստորև տեքստում)

 

 

 

Ներքին գործերի նախարար և ժանդարմերիայի ղեկավար Թալաթ փաշա (տես` ստորև տեքստում)

 

___________________________________________________________________

 

Զոհեր

Մոտ 1,2 միլլիոն մարդիկ մահանում են Հայոց ցեղասպանության ժամանակ հայերից և մյուս քրիստոնյա փոքրամասնություններից 1895-1916թթ.:

___________________________________________________________________

 

Հեղինակների կարճ կենսագրությունները

 

Վոլֆգանգ Լանդգրեբերը (Wolfgang Landgraeber) որպես ARD-ի MONITOR և PANORAMA քաղաքական հեռուստածրագրերի խմբագիր, 1970թ-ի վերջերից մինչև 1990-ական թվականները եղել է Գերմանիայի հանրային հեռուստաընկերությունների ամենահեղինակավոր հետազոտող հեռուստալրագրողներից մեկը: 1979թ-ից սկսած նա որպես հեղինակ և համահեղինակ թողարկել է 30 փաստավավերագրական ֆիլմեր, հեռուստատեսային փաստավավերագրական հաղորդումներ և լրագրություններ, որոնք ազգային և միջազգային ֆիլմերի և հեռուստատեսային փառատոնների ժամանակ բազմաթիվ մրցանակներ են շահել:

 

Դրանց բնորոշ գիծը եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, դրա ներկայացուցիչներին ու պատմությունը մոտենալ քննադատական դիտանկյունից:

 

«Ռազմամոլություն» ու «Զենքերի արտահանում» թեմաները եղել են նրա հատուկ ուսումնասիրությունների շրջանակներում: 2001թ-ից մինչև 2012 թվականը Լանդգրեբերը եղել է WDR հեռուստաընկերության մշակույթ, պատմություն և գիտություն հաղորդաշարերի ղեկավարը: 2013 թ-ից սկսած նա որպես ազատ ռեժիսյոր և դոցենտ գործում է Մյունխենում:

 

Հետագա տեղեկությունների համար`www.landgraeberfilm.de

 

___________________________________________________________________

 

Կապ

Wolfgang Landgraeber

Dantestr. 27 (Büro), 80637 München, Deutschland

Tel.: 0049-(0)89-17 87 78-02

Fax: 0049-(0)89-17 87 78-03

Mob.: 0049-(0)173-75 40 613

E-Mail: w.landgraeber@t-online.de

 

 

GN-STAT-ի 01 գործի համակարգող`

 

ArmsInformationCentre / RüstungsInformationsBüro (RIB e.V.)

Stühlingerstraße 7,

79106 Freiburg,

Deutschland

Tel.: 0049-(0)761-76 78 088,Fax: 0049-(0)761-76 78 090Web: www.rib-ev.de

 

Jürgen Grässlin

Mob.: 0049-(0)170-611 37 59

E-Mail: jg@rib-ev.de

 

Stephan Möhrle

Mob.: 0049-(0)15222 - 636 531

E-Mail: Moehrle@rib-ev.de

 

 

 

Contact

ArmsInformationCentre

www.rib-ev.de

 

Office and Library Freiburg     Office Berlin

Stühlingerstraße 7                     Marienstraße 19-20

79106 Freiburg                            10117 Berlin

Germany                                     Germany

MAIL: rib@rib-ev.de

+49 761 / 76 78 208

 

Office Vienna

Lederergasse 23

1080 Wien

Austria

Office Hours

Our offices are not open to the public, but visits are possible by appointment.

 

The offices are occupied from 9:30 am to 4:00 pm.

Donations Account

The RüstungsInformationsBüro (RIB e.V.) is a public charity, which means that donations are tax-deductible. For donations of up to 200 EUR, the German tax authorities need only the deposit slip. For larger donations, we are of course happy to provide you with an official donation receipt.

 

our account:
RIB e.V.
IBAN: DE56 4306 0967 8041 0738 00
BIC: GENODEM1GLS